Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն արդարացրել է դանիացի ծաղրանկարչին, ում Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները մահմեդականների վրդովմունքի եւ ցույցերի պատճառ էին դարձել:

«Մենք խոսում ենք կարծիք հայտնելու ազատության եւ մամուլի ազատության մասին: Կարեւոր չէ, ճաշակով էին այդ ծաղրանկարները, թե` ոչ: Հարցն այն է՝ կարելի՞ էր, թե` ոչ: Իհարկե, կարելի էր»,- ասել է Մերկելը:

Դանիացի 75-ամյա ծաղրանկարիչ Կուրտ Վեստերգաադին М100 Media Prize 2010 մրցանակ են շնորհել «Եվրոպայում խոսքի եւ ազատության եւ ժողովրդավարության պաշտպանության գործում նշանակալի ավանդի համար»:

Նրա ծաղրանկարների շուրջ սկանդալը ծագեց 2005թ., երբ դանիական Jyllands-Posten թերթը հրապարակեց Վեստերգաարդի նկարները: Այդ ծաղրանկարները վերատպեցին 50 եվրոպական թերթեր:

Գերմանիայի մահմեդականների խորհուրդը քննադատել է Անգելա Մերկելին միջոցառմանը մասնակցելու համար:

Ինքը՝ Վեստերգաարդը հայտարարել է, թե բացասաբար է վերաբերվում իսլամին, որը հետադիմական կրոն է: