Ես ներկայում Պուտինին ընդունում եմ ոչ թե ժողովրդավարական Ռուսաստանի կողմից ընտրված ղեկավարի, այլ խորհրդային գաղափարախոսությամբ մեկին, ով Ռուսաստանի անունից է խոսում։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն։

Թուրքական Cumhuriyet պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետն անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից օրեր առաջ թուրքական իշխանությունների հասցեին խիստ հայտարարություններին։

Դավութօղլուն պնդել է, թե Պուտինը մնացել է «ԿԳԲ»-ի ժամանակների մեջ եւ նրա խոսքերն ինքը լուրջ չի ընդունում։ «Պուտինի հայտարարություններն աշխարհում ծիծաղ են առաջացնում։ Դրանք չեն համապատասխան ռուս-թուրքական հարաբերությունների։ Դրանք չեն համապատասխանում ներկա օրերի ոգուն։ Դրանք հնարավոր չէ լուրջ ընդունել»,-ասել է Դավութօղլուն։