Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի հերթական նիստի օրակարգային թեմաներից է եղել Թուրքիայի նկատմամբ ՌԴ-ի պահվածքը։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 18-ին Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի հերթական նիստը տեւել է մոտ 6 ժամ, որի ընթացքում քննարկվել են օրակարգային խնդիրներ, այդ թվում ՌԴ-ի հետ կապված։
Քննարկվել է Սիրիայում ՌԴ-ի գործողությունները, դրանց հետեւանքով փախստականների հոսքերը, ՌԴ-ի կողմից Թուրքիայի հանդեպ որդեգրած քաղաքականությունը, ինչպես նաեւ այդ իրավիճակում ՌԴ-ի դեմ համապատասխան քայլեր ձեռնարկելը։



























