Աշխարհում ամենից տարածված Կավենդիշ տեսակի բանանին սպառնում է պանամյան հիվանդությունը. սունկ, որը թափանցում է բույսի արմատն ու վարակում պտուղը: Այս մասին են վկայում Նիդեռլանդների Վագենինգենսի համալսարանի գիտնականների հետազոտության արդյունքները:
Բանանն աշխարհի ամենատարածված միրգն է եւ ներառված է Հարավ-Արեւելյան Ասիայի, Աֆրիկայի եւ Լատինական Ամերիկայի պարենային ամենախոշոր ապրանքների տասնյակում:
Ըստ Kedem-ի http://kedem.ru/, 1950-ականներին պանամյան հիվանդությունը ոչնչացրել է բանանի պոպուլյացիան Կենտրոնական եւ Հարավային Ամերիկաներում: Հիմա փորձագետները կարծում են, որ պանամյան հիվանդությունը կրկին վերադառնա Հարավային Ամերիկա, որտեղ աճում է Կավենդիշ տեսակի բանանի 82%-ը: Սա կարող է հանգեցնել բանանի այս տեսակի անհետացմանը:
Պանամյան հիվանդության դեմ կիրառվող ժամակակակից մեթոդներն արդյունավետ չեն, եւ մասնագետներն ասում են, որ այս հիվանդության հայտնաբերման համար մոնիթորինգի նոր համակարգ է անհրաժեշտ:


























