Դեկտեմբերի 20-ին, ժամը 8.30-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Հովտաշատ գյուղի մոտ գտնվող շուկայում, ավտոմեքենայի մեջ երիտասարդ է մահացել:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 8-ի սահմաններում, Վրաստանի քաղաքացի, 19-ամյա Գևորգ Ասիրյանը նշված շուկայում կայանված իր «Օպել» մակնիշի ավտոմեքենայում հանկարծամահ է եղել:

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է քննություն: