Ռուսաստանի ԱԳՆ աղբյուրը հաստատել է Թուրքիայում «Ժողովուրդների դեմոկրատիա» քրդամետ կուսակցության համանախագահ Սալահաթին Դեմիրթաշի եւ Ռուսաստանի ԱԳ նախարար Սեգեյ Լավորվի հանդիպման հնարավորությունը:
«Նման հանդիպում նախատեսվում է»,- «ՌԻԱ նովոստիին» ասել է Ռուսաստանի ԱԳՆ աղբյուրը:
Ավելի վաղ Դեմիրթաշը հայտնել էր, որ մտադիր է այցելել Մոսկվա եւ չորեքշաբթի հանդիպում ունենալ Լավրովի հետ:



























