Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության տնտեսական պատժամիջոցները երկարաձգելու մասին որոշումը, ինչպես ակնկալվում է, ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 22-ին, «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է ԵՄ Խորհրդի աղբյուրը:

«Դեսպանների` սահմանափակող միջոցների երկարաձգման վերաբերյալ որոշումը ԵՄ երկրներն այսօր կհաստատեն գրավոր ընթացակարգի միջոցով: Որոշումն ուժի մեջ կմտնի երեքշաբթի` ԵՄ-ի պաշտոնաթերթում հրապարակվելուց հետո», - ասել է գործակալության զրուցակիցը

ԵՄ երկրների պաշտոնական ներկայացուցիչների խորհուրդը   (Coreper) դեկտեմբերի 18-ին հավանություն է տվել ՌԴ-ի դեմ սեկտորային պատժամիջոցները, որոնց ժամկետն ավարտվում է 2016-ի հունվարի 31-ին, մինչեւ 2016-ի հուլիսի   31-ը երկարաձգելուն:

Ինչպես  «ՌԻԱ Նովոստիին» ավելի վաղ հաղորդել էր ԵՄ ղեկավարությանը մոտ կանգնած աղբյուրը, պատժամիջոցների ցուցակի մեջ ոչ մի փոփոխություն չի արվել, երկարաձգումը զուտ տեխնիկական բնույթ է կրում: