Մոսկվայում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի նախագահությամբ սկսվել է ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ նստաշրջանն արտապլանային է, այն գումարվում է կազմակերպությունում նախագահող Հայաստանի նախաձեռնությամբ, որն առաջարկել է համատեղել այս միջոցառումը Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստի հետ:

ՀԱՊԿ երկրների առաջնորդների քննարկման գլխավոր թեմաներից մեկը կլինի ահաբեկչությանը հակազդելը: Նախատեսվում է համատեղ հայտարարություն ընդունել: