Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ժամը 08.45-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Սարալանջ - Տերյան փողոցների խաչմերուկում գտնվող մոտակա լանջից  տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետեւանքով ճանապարհը դարձել է դժվարանցանելի:

Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ փլուզվել է ճանապարհի հենապատը (մոտ 9 քմ), որը, թափվելով երթեւեկելի հատված, ճանապարհը դարձրել է դժվարանցանելի:

Փրկարարները սահամանազատել են տարածքը եւ թափված քարերը տեղափոխել անվտանգ տարածք: