Երեւանի Դուրյան թաղամասում՝ պաշտպանության նախարարության շենքի մոտակայքում դեկտեմբերի 20-ի երեկոյան տեղի ունեցած վթարի հետեւանքով մահացածը ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակից, 36-ամյա Վազգեն Գաբրիելյանն է:
NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեցին ֆինանսների նախարարությունում:
Վազգեն Գաբիրելյանը ամուսնացած էր, երկու անչափահաս դուստրերի հայրը:
Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ֆինանսների նախարարությունից, որտեղ նա այս տարվանից աշխատում էր որպես ներքին աուդիտի վարչության Ֆինանսաբյուջետային համակարգի ներքին աուդիտի բաժնի պետ: Վազգեն Գաբրիելյանը մինչեւ այդ աշխատել է բանկային ոլորտում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ բախվել էին «Լադա» եւ եւ «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Լադա»-ի ուղեւոր՝ 1980 թվականին ծնված Վ. Գ.-ը, տեղում մահացել էր:
Պատահարի հետեւանքով «Լադա 112»-ի վարորդ Կ.Ա.-ն (ծնվ. 1973թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել էր «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Վ.Գ.-ի դին, անջատել մեքենայի մարտկոցը:



























