Իրաքի Քուրդիստանի ինքնավար հատվածի ղեկավար Մեսուդ Բարզանին հրահանգել է անկախության համար հանրաքվե նախապատրաստել։
Ինչպես տեղեկացնում է Իրաքի Քուրդիստանի Rudaw կայքի թուրքերեն տարբերակը, Մեսուդ Բարզանին հրահանգել է իր ենթականներին աշխատանքներ իրականացնել՝ անկախության հանրաքվե անցկացնելու համար։
Բարզանին վերջին շրջանում հանդիպումներ է անցկացրել Սաուդիան Արաբի թագավորի եւ Թուրքիայի իշխանությունների հետ, եւ իր շրջապատում հայտարարել է, թե անկախություն հռչակելու դեպքում դեմ հանդես եկող չի լինի։




























