Ռուսական օդանավի միջադեպից հետո առաջին օրերի համեմատ ՌԴ-ից հետ վերադարձող ապրանքների քանակը նվազել է։ Նման հայատարություն է արել Թուրքիայի մաքսային գործերով նախարար Բյուլենք Թյուֆենջին։
Թուրքական Haberturk-ի հետ զրույցում թուրք նախարարը շեշտել է, թե ՌԴ-ի հետ հարաբերությունները գնալով կարգավորվում են։ «Մենք կանխատեսում ենք, որ այն երկար չի տեւելու։ Մինչեւ փետրվար կամ մարտ լարվածությունը թուլանալու է»,-ասել է Թուրքիայի մաքսային գործերով նախարար Բյուլենք Թյուֆենջին։



























