Վանաձորի զորամասերից մեկում հոկտեմբերի 8-ին քացախաթթվի մեծ չափաբաժին օգտագործելու հետեւանքով թունավորված զինծառայող, 19-ամյա Վահան Մովսիսյանն առաջիկայում կազատվի զինվորական ծառայությունից: Այս մասին հայտնում են NEWS.am-ի աղբյուրները;
Զինծառայողը երկու ամսից ավելի բուժում է ստացել Երեւանի կայազորային (Կանազի) հոսպիտալում, նրա հետ հոգեբանական աշխատանքներ են տարվել: Առաջիկա օրերին նա դուրս կգրվի հոսպիտալից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վանաձորի զորամասերից մեկում 2015թ. հոկտեմբերի 8-ին ժամը 16:00-ի սահմանում սննդային թունավորման նախանշաններով Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել զինծառայող, ծնունդով արտաշատցի 19-ամյա Վահան Մովսիսյանը: Բժիշկները պարզել են, որ զինծառայողը թունավորվել է քացախաթթվի մեծ չափաբաժին օգտագործելու հետեւանքով: Տուժածին ծանր վիճակով Վանաձորի բժշկական կենտրոնից շտապօգնության մեքենայով տեղափոխել են Երեւանի «Արմենիա» ԲԿ:
Զինծառայողի դեպքով այժմ զբաղվում են իրավապահ մարմինները:




























