Ռուսաստանի եւ Ֆրանսիայի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն եւ Ժան Իվ Լե Դրիանը Մոսկվայում պայմանավորվել են շարունակել երկու երկրների միջեւ ռազմական համագործակցությունը: Այս մասին հաղորդում է ՌԴ ՊՆ կայքը:
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները Ռուսաստանի եւ Ֆրանսիայի զինված ուժերի գլխավոր շտաբների մակարդակով: Այդ նպատակով Ֆրանսիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Պիեռ դե Վիլյեն մոտ ժամանակներս կայցելի Մոսկվա»,-ասված է ՊՆ հաղորդագրությունում:



























