Պանամայի գերագույն դատարանը երկրի նախկին նախագահ Ռիկարդո մարտինելլիին կալանավորելու որոշում է կայացրել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ Պանամայի ընտրովի տրիբունալը կոռուպցիայի մեջ կասկածվող նախկին նախագահին զրկել էր անձեռնմխելիությունից:
Մարտինելլին Պանամայի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2009-2014 թվականներին: Նախագահի պաշտոնում նրան փոխարինել է Խուան Կարլոս Վարելան, որը դեռեւս 2011-ին երկրի ղեկավարին մեղադրել էր կոռուպցիայի, օրենսդրությունը եւ դատական իշխանություններին մանիպուլացնելու մեջ:



























