Հաիթիի ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 27-ին նախատեսված նախագահական ընտրությունների երկրորդ փուլը հետաձգել է մինչեւ հունվար: Դա տեղի է ունեցել առաջին փուլում ընտրախախտումների մասին ընդդիմադիր թեկնածուի հայտարարություններից հետո: Ընտրությունների օրը տարբեր տեսակի ընտրախախտումների համար ձերբակալվել էր 70 մարդ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Երկրորդ փուլ են անցել «Տետ Կալե» կուսակցությունից առաջադրված Ժովանել Մոիզը (32,81 տոկոս) եւ ընդդիմադիր «Հանուն առաջընթացի եւ Հաիթիի ազատարգրման այլընտրանքային լիգայի» թեկնածու Ժյուդ Սելեստանը (25,27 տոկոս):

Նախորդ շաբաթ Հաիթիում ցույցեր են տեղի ունեցել, որոնք ուղեկցվել են բռնություններով: Արդյունքում մահացել է մեկ մարդ, այրվել են մի քանի պետական հաստատություններ: