Մալիի կառավարությունը 10 օրով արտակարգ դրություն է հայտարարել՝ կապված անհայտ ահաբեկչական խմբավորումների կողմից սպառնալիքների շարքի հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Արտակարգ դրության ռեժիմի նպատակն է հնարավորություն տալ պատկան մարմիններին  ավելի լավ ուսումնասիրել սպառնալիքը եւ հակազդել մարդկանց անվտանգությանն սպառնացող ցանկացած պլանի: