ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի եւ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի դուստրը՝ Չելսի Քլինթոնը, երկրորդ երեխային է սպասում:
«Հաջորդ ամռանը Շարլոտան կդառնա ավագ քույր: Ինձ օրհնված եմ զգում այս տոնական օրերին»,- Twitter-ում գրել է Չելսին:
Հիլարի Քլինթոնը տարածել է այս գրառումը եւ նշել, որ ինքն ու ամուսինը անհամբերությամբ են սպասում երկրորդ թոռան լույս աշխարհ գալուն:
Իր հերթին նախկին նախագահ Բիլ Քլինթոնը գրել է, որ Սուրբ Ծնունդը շուտ է գալիս:



























