Սաուդցի գրող Զուհայր ալ-Կուտբին, որը կոչ է արել երկրում քաղաքական բարեփոխումներ իրականացնել, դատապարտվել է 4 տարվա ազատազրկման:

62-ամյա գրողի որդին եւ փաստաբանը հայտնել են, որ պատժաչափի կեսը ալ-Կուտբին պայմանական կլինի, սակայն նրան արգելված է 15 տարի գրողի գործունեություն ծավալել, նաեւ առաջիկա 5 տարում լքել երկիրը: Ալ-Կուտբին նաեւ տուգանվել է 26 600 դոլարով, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Միաժամանակ, պարզ չէ, թե կոնկրետ ինչ մեղադրանքներ են հասցեագրվել գրողին:

Նա կալանավորվել է այս տարվա հուլիսն այն բանից հետո, երբ հեռուստատեսությամբ հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան պետք է դառնա սահմանադրական միապետություն: