Բրազիլիայի Սան Պաոլու քաղաքում հրդեհը լուրջ վնասներ է հասցրել երկաթուղու պատմական շենքին, որտեղ գտնվում է պորտուգալերենի թանգարանը:

Հրդեհի հետեւանքով հիվանդանոցում մահացել է խորը այրվածքներ ստացած հրշեջը: Թանգարանի աշխատակիցների շրջանում զոհերի եւ վիրավորների մասին տեղեկություններ չկան: Թանգարանը փակվել է:

Հայտնի է, որ հրդեհը ոչնչացրել է շենքի տանիքը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: Շենքը կառուցվել է 1901 թվականին՝ բրիտանական երկաթգծի կայարանի ոճով: 2006-ին այստեղ է տեղափոխվել մուլտիմեդիա թանգարանը, որը ամենահայտնիներից է Բրազիլիայում:

«Սա իսկական ողբերգություն է: Այն բացարձակապես նոր բան կառուցելուն ուղղված երկար տարիների աշխատանքի արդյունք էր»,- GloboNews TV ալիքին ասել է թանգարանի տնօրեն Իսա ֆերասը: