Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասային ցուցասրահում, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, կբացվի «Պապն ու թոռները» ցուցահանդեսը: Աշխատանքների հեղինակը Նովոոռոսիյսկից նկարիչ Նիկոլայ Ջանյանն է եւ նրա թոռները՝ Նիկոլայն ու Ալինան: Ընդհանուր առմամբ կցուցադրվի 70 կտավ, բոլոր պեյզաժներին ու դիմանկարներին միավորում է հայրենիքի ու հարազատ մարդկանց թեման:

Նիկոլայ ջանյանն աշխատում է իմպրեսիոնիզմի եւ էքսպրեսիոնիզմի ժանրերում: Նա կազմակերպել է ավելի քան 25 անհատական եւ խմբակային ցուցահանդեսներ Մոսկվայում, Կրասնոդարում, Դոնի ռոստովում, Նովոռոսիյսկում, Գելենջիկում, Անապայում, Կրիմսկում, հաղորդում է «Կուբանը»:

Նկարիչը երեխաների համար նկարչության բարեգործական ստուդիայի հիմնադիրն է, նրա աշակերտները ցուցահանդեսների են մասնակցել «Ժողովուրդների բարեկամություն» եւ «Ատաման» փառատոնններում: