Դեկտեմբերի 21-ին ոստիկանության Մածամորի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 20-ի սահմաններում «Միթսուբիշի Շարիոտ» մակնիշի ավտոմեքենան Արմավիր-Երեւան ավտոճանապարհի 9-րդ կմ-ի հատվածում վրաերթի է ենթարկել 50-ամյա Մխիթար Նալբանդյանին, որը տեղում մահացել է:
Վարորդը փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն վերջինս մի քանի մետր շպրտվել է, հայտնվել դաշտամիջյան հատվածում եւ տեղում մահացել:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ավտոմեքենայի վարորդը ներկայացել է բաժին:
Կատարվում է նախաքննություն:



























