Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով Երեւանի Ազատության հրապարակում դեկտեմբերի 1-ից նստացույց անող «Նոր Հայաստան» շարժման համակիրներից 28-ամյա Հովհաննես Կարապետյանը, որը նախօրեին հացադուլ էր հայտարարել եւ կարել բերանը, քանդել է բերանի կարերը, սակայն շարունակում է հացադուլը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց «Ոտքի Հայաստան» շարժման անդամ Գագիկ Եղիազարյանը:
«Երեկ հարազատները եկան հրապարակ, միահամուռ ուժերով համոզեցինք արձակել բերանի կարերը եւ տուն գնալ, ցուրտ էր, գնաց, այսօր դեռեւս հրապարակ չի եկել»,-ասաց Գագիկ Եղիազարյանը:
Նշենք, որ NEWS.am-ի հետ զրույցում Հովհաննես Կարապետյանը նշել էր, որ իր հացադուլն անժամկետ է:
Հովհաննեսը հացադուլ է հայտարարել՝ պատճառաբանելով, թե ոստիկաններն ամեն օր իրենց տուն են այցելում, սպառնում, հորդորում ցույցերի չմասնակցել, այլապես հոգեբուժարան կտանեն, ինչը, ըստ երիտասարդի, մարդու իրավունքների ոտնահարում է:



























