Մոսկվայում ձերբակալվել է Ուզբեկստանի նախկին փոխվարչապետ Վալերի Աթաեւը, որը մեղադրվում է բյուջետային միջոցների յուրացման եւ լիազորությունները գերազանցելու մեջ: Այս մասին հաղորդում է The Moscow Post-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրը:
Քանի որ Աթաեւը ՌԴ քաղաքացիություն ունի, որոշվել է նրան անմիջապես չփոխանցել Ուզբեկստանի իրավապահ մարմիններին:
Աթաեւին ձերբակալությունից հետո ազատ են արձակել, նա ստորագրություն է տվել, որ պարտավորվում է ներկայանալ Մոսկվայի Գագարինի շրջանի դատախազություն եւ պարզաբանումներ տալ:



























