Հայաստանում այս տարվա 11 ամիսներին ոչ պաշտոնական տվյալներով գյուղատնտեսության ոլորտն արձանագրել է 11,6 տոկոս աճ, որից բուսաբուծության ոլորտը կազմում է 14,5 տոկոս: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը՝ հավելելով, որ ակնկալում են համախառն ներքին ծավալների արդյունքների աճ:
Նրա խոսքով, այս տարի ցորենի ծավալները կազմել են 369,4 հազար տոննա, անցած տարվա՝ 338,1 հազար տոննայի դիմաց, բանջարեղենի ոլորտում այս տարի ծավալը կազմել է 1033. 7 հազար տոննա, նախորդ տարվա 954, 6 հազար տոննայի դիմաց, կարտոֆիլի ծավալն այս տարի կազմել է 776,6 հազար տոննա՝ անցած տարվա 733,1 հազար տոննայի դիմաց:



























