Մշակույթի նախարարության ենթակայության մի շարք թանգարաններ կաշխատեն տոն օրերին:
Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ կարեւորելով ձմեռային զբոսաշրջության զարգացումը եւ զբոսաշրջիկների ակնկալվող հոսքը Հայաստան, տոն օրերին հայկական մշակույթը հասանելի դարձնելու միտումով` ՀՀ մշակույթի նախարարի 2015 թվականի դեկտեմբերի 14-ի N 794-Ա հրամանի համաձայն` նախարարության ենթակայության մի շարք թանգարաններ Ամանորի արձակուրդի ընթացքում կաշխատեն. 2016 թվականի հունվարի 4-ին, 5-ին, 8-ին, 9-ին եւ 10-ին, ժամը 12:00-17:00-ն իրենց դռները կբացեն այցելուների առջեւ:



























