Երեւանի Կոմիտասի պողոտայում՝ Վիրաբյան կրթահամալիրի մոտակայքում այսօր՝ դեկտեմբերի 23-ին, տրոլեյբուսի կողմից վրաերթի ենթարկված կինը՝ 63-ամյա Սեդա Ստեփանյանը, որը գտնվում է  Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի Վերակենդանացման բաժանմունքում ունի գանգուղեղային տրավմա եւ կողոսկրերի կոտրվածք: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրին  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից՝ նշելով, որ կնոջ վիճակը ծայրահեղ ծանր է:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում թիվ 10 երթուղու տրոլեյբուսի վարորդ 62-ամյա Էլմիրա Մ.-ն վրաերթի է ենթարկել 2 կնոջ, որոնցից մեկը (անձը չի հաջողվել պարզել) տեղում մահացել է, իսկ մյուսը՝ 62-ամյա Ս. Ս.-ն տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: