Երեւանի Կոմիտասի պողոտայում դեկտեմբերի 20-ին վրաերթի ենթարկվելուց հետո Երեւանի «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունք տեղափոխված երիտասարդին 3 օր անց դեռ ոչ մի հարազատ չի այցելել, նրա ինքնությունը դեռ պարզ չէ: Բժշկական կենտրոնից մեզ տեղեկացրին, որ երիտասարդի վիճակը շարունակում է մնալ ծանր:

Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 20–ին Կոմիտասի պողոտայում։ Երիտասարդին վրաերթի է ենթարկել Toyota Yaris մակնիշի ավտոմեքենայի վարորդը։