Վրաստանում համաժողովրդական սեր վայելող Կախա Քալաձեն երեք ու կես տարի առաջ ավարտել է ֆուտբոլային կարիերան: Իսկ այժմ  «Միլանի» սեւ-կարմիր շապիկը փոխարինելով գործնական կոստյումով` Վրաստանի էներգետիկայի նախարարն ու փոխվարչապետը ջանում է գոնե կիրակիներին ֆուտբոլ խաղալու ժամանակ գտնել: 

«Այո, կիրակիներին երբեմն խաղում եմ ընկերներիս հետ», -  NEWS.am-ի թղթակցին ասել է Կախա Քալաձեն, որը Երեւան է եկել Հայաստանի, Վրաստանի, Իրանի էներգետիկայի նախարարների եւ ռուսական   «Ռուսցանցեր» ՀԲԸ-ի գլխավոր տնօրենի հանդիպմանը:

Նախարարի ընտանիքի անդամները սիրում են «Միլանը», բայց չեն մոռանում հարազատ թբիլիսյան «Դինամոյին»: «Երկրպագում են եւ թբիլիսյան «Դինամոյին» եւ «Միլանին», - հավելեց Քալաձեն:

Վրաստանի ներկայացուցչությունում գնդակին տիրապետելու արվեստում Քալաձեին հավասարը չկա: Այն հարցին, թե արդյոք նախարարների խորհրդում եւս ֆուտբոլ է խաղում, Կալաձեն ժպիտով պատասխանեց. «Կառավարությունում` ոչ»:

Լուսանկարը Արսեն Սարգսյանի/NEWS.am