Օդեսայի դատախազությունը հարցաքննել է Գերագույն ռադայի պատգամավորներ Նիկոլայ Մարտինենկոյին եւ Դավիդ Ժվանիային ու կապ հայտնաբերել «Պյոտր Պորոշենկոյի բլոկի» որոշ պատգամավորների եւ մարզի ունեցվածքի մասնավորեցման միջեւ: Այս մասին հայտարարել է Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին, հաղորդում է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը:
«Մերոնք դուրս են եկել Օդեսայի մարզի ունեցվածքի մասնավորեցման հետքի վրա, այդ թվում «Պորոշենկոյի բլոկի» առանձին պատգամավորների, եւ դրանք հենց այն պատգամավորներն են, որոնք մշտապես հարձակվում են մեզ վրա»,-ասել է նա:
Ավելի վաղ Սահակաշվիլին հայտարարել էր, որ գործարար Ռինատ Ահմետովը եւ Իգոր Կոլոմոյսկին Ուկրաինայում ամենախոշոր կոռուպցիոներներն են: Նրանց թվում Սահակաշվիլին նշել էր նաեւ ուկրաինացի օլիգարխ Դմիտրի Ֆիրտաշին: Օդեսայի նահանգապետի խոսքով, նրանց աջակցում է երկրի վարչապետ Արսենի յացենյուկը:




























