Հայաստանի տարածքում, դեկտեմբերի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արեւմտյան‵ 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում դեկտեմբերի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Գիշերը մայրաքաղաքում կլինի -3-5, ցերեկը՝ +3+5 աստիճան:

Շրջաններում օդի ջերմաստիճանը.

Շիրակում՝ գիշերը՝ -8-13, ցերեկը՝ -3+2,

Կոտայքում՝ գիշերը՝ -8-13, ցերեկը՝ -3+2,

Գեղարքունիքում՝ գիշերը՝ -8-13, ցերեկը՝ -3+2,

Լոռիում՝ գիշերը՝ -2-7, ցերեկը՝ +3+8,

Տավուշում՝ գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +8+13,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -8-13, ցերեկը՝ -3+2,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ -5-8, ցերեկը՝ 0+4,

Արմավիրում՝ գիշերը՝ -6-9, ցերեկը՝ +4+6,

Արարատում՝ գիշերը՝ -6-9, ցերեկը՝ +4+6,

Վայոց Ձորի լեռներում՝ գիշերը՝ -8-13, ցերեկը՝ -3+2,

Վայոց Ձորի նախալեռներում՝ գիշերը՝ -6-9, ցերեկը՝ +4+6,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +7+12,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -2-7, ցերեկը՝ +4+9,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +7+10: