Եթե Հայաստանում հանքերի շահագործումը կանաչ տարածքների հետ խնդիրների պատճառ է դառնում, ապա շահագործողները կրկնակի ու եռակի են պարտավոր ավելացնել կանաչ տարածքները: Այս մասին դեկտեմբերի 23-ին ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը:

Անդրադառնալով լեռանահանքային արդյունաբերության խնդիրներին՝ նախարարը նշեց , որ գլոբալ տեսակետից երկրի ընդերքը օգտագործվում է , ինչը կարեւոր նաշանակություն ունի Հայաստանի տնտեսության համար: «Ես բազմիցս հայտարարել եմ , որ այս ոլորտով միայն Բնապահպանության նախաարությունը չպետք է զբաղվի: Այս ոլորտում մենք իրականացնում ենք միայն շրջակա միջավայրին վերաբերող տեսչական գործառույթներ: Ընդհանուր առմամբ այս ոլորտի աշխատանքները այլ գերատեսչություններն են իրականացնում՝ մնացորդների պահեստների մասով աշխատանքներ է իրականացնում Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը , հանքավայրերի շահագործման ընդհանուր աշխատանքների մասով՝ Էներգետիկայի ու բնական ռեսուրսների նախարարությունը»,- հիշեցրեց Գրիգորյանը:

Նրա խոսքով, եթե հանքավայրի շահագործումն իրականացվում է նորմալ՝ նախագծին համապատասխան, ապա Բնապահպանության նախարարությունը որեւէ խնդիր չի տեսնում: