Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 24-ին, ժամը 00.59-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գյուլիքևխյան փողոցի 11/1 հասցեում (Նոր Նորքի 4-րդ զանգված) այրվում է ավտոտեխսպասարկման կետ. ներսում ավտոմեքենա կա:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.23-ին, մարվել՝ 01.33-ին: Ավտոտեխսպասարկման կետում (20 քմ) այրվել են ներկի տարրաներ և 8 շան ձագ:

Ավտոտեխսպասարկման կետի աշխատակից Ա. Հ.-ը ունեցել է վատ ինքնազգացողություն, ում շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան օգնություն: