Թուրքիայում ոչ թուրքերի նկատմամբ մամուլի միջոցով թիրախավորումն ու հետագայում նրանց նկատմամբ հաշվեհարդար տեսնելու քաղաքականության հերթական օրինակը իշխանամետ Yeni Safak պարբերականն է։
Yeni Safak պարբերականի հերթական համարը լույս է տեսել գլխավոր էջում քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշի ու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի լուսանկարը՝ «դավաճան» գրությամբ։ Իսկ լուսանկարի անկյունոմ ավելի փոքրիկ գրությամբ. «Գնաց Մոսվկա ու ծախեց Թուրքիան»։



























