Երեւանի Կոմիտասի պողոտայում՝ Վիրաբյան կրթահամալիրի մոտակայքում, դեկտեմբերի 23-ին տրոլեյբուսի կին վարորդի կողմից վրաերթի ենթարկված 63-ամյա Սեդա Ստեփանյանի վիճակը կայունացել է, նրան այսօր Վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխեն հիվանդասենյակ: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից:
Նշենք, որ Սեդա Ստեփանյանը ստացել է գանգուղեղային տրավմա եւ կողոսկրերի կոտրվածք: Կինը հիվանդանոց էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում թիվ 10 երթուղու տրոլեյբուսի վարորդ 62-ամյա Էլմիրա Մ.-ն վրաերթի է ենթարկել 2 կնոջ, որոնցից մեկը (անձը չի հաջողվել պարզել) տեղում մահացել է, իսկ մյուսը՝ 62-ամյա Ս. Ս.-ն տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:




























