«Արմօյլ»ընկերությունը կազատվի խոշոր նավթային բազայի կառուցման համար շինանյութերի ներկրման մաքսատուրքից: Համապատասխան որոշումը կառավարությունը կայացրել է այսօր՝ դեկտեմբերի 24-ի նիստում:
Նկատենք, որ պարզաբանող գրառման մեջ նշված է, որ ընկերությունը պատրաստվում է նավթամթերքների նոր գործարան կառուցել: Այդուհանդերձ, ներդրումային ծրագրի շրջանակներում ապրանքների ցանկում նշվում են միայն շինանյութերը:
«Հիմա ի վերջո, գործարան լինելո՞ւ է, թե՞ չի լինելու, թե՞ դա նավթոբազա է»,-հարցրել է Հովիկ Աբրահամյանը:
Ի պատասխան էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ասել է. «Նրանք նաեւ նավթամթերքների անալիզի լաբորատորիա են բացում»:
Նավային բազան կկառուցվի Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում:



























