ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հույս ունի, որ  2016-ին հնարավոր կլինի ՌԴ-ի եւ Վրաստանի միջեւ առանց վիզայի ռեժիմ հաստատել:  

«Հույս ունեմ, որ 2016-ին հնարավոր կլինի առանց վիզայի ռեժիմ կազմակերպել մեր երկրների միջեւ», — ասել է Մատվիենկոն:

Նրա խոսքով, մինչեւ դեկտեմբերի վերջը կպարզեցվի Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ վիզայի ռեժիմը, մեղմացումներ կընդունվեն: Միաժամանակ Մատվիենկոն նշել է,   «վիզաների լրիվ վերացումը մի քիչ երկարատեւ գործընթաց է», տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Բայց ես հույս ունեմ, որ արդեն եկող տարի մենք կկարողանանք Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ ներդնել», — ընդգծել է նա:

«Վրաստանի նոր իշխանությունների գալուստի հետ հարաբերությունների կարգավորման նոր ազդանշաններ են ստացվել: Միջարտգործնախարարական մակարդակում երկկողմ երկխոսություն է իրականացվում», — հավելել է Մատվիենկոն:

Ներկայումս ռուսաստանցիները կարող են առանց վիզայի այցելել Վրաստան, բայց Վրաստանի քաղաքացիները պիտի վիզա ստանան ՌԴ այցելելու համար: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի` դեկտեմբերի 17-ին իր ամենամյա մեծ մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է, որ Մոսկվան պատրաստ է վերացնել Վրաստանի հետ վիզայի ռեժիմը: