Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կառավարության իր գործընկերներին հրավիրել է սիրիահայերի հուշանվերների ցուցահանդես:

«Հրավիրում եմ գործընկերներին այցելել ցուցահանդես եւ ինչ-որ բան ձեռք բերել՝ ի լրումն սովորական տոնական ծախսերի: Այդպես մենք, բացի ամեն ինչից, կաջակցենք Սիրիայից ժամանած մեր հայրենակիցներին»,-ասել է նախարարը Կառավարության նիստից հետո:

Նշենք, որ ցուցահանդեսը տեղի է ունենում Կառավարության շենքում (Մելիք Ադամյան փողոցի կողմից):

Ցուցահանդեսը կացվել է այսօր եւ կտեւի մի քանի օր. Այսօր այն բաց կլինի մինչեւ ժամը 19.00-ն: