Ռուբլին, հավանական է, կշարունակի թուլանալ համաշխարհային արժույթների նկատմամբ՝ նորացնելով նախորդ տարվա ռեկորդը: Մասնավորապես, մեկ դոլարի գինը կհասնի 90 ռուբլու: Նման կանխատեսում է անում վերլուծաբանների մեծ մասը, որոնց շրջանում հարցում է անցրացրել Bloomberg-ը:

Միաժամանակ, վերլուծաբանների մեծ մասը ենթադրում է, որ ռւոսական տնտեսությանը դա արմատական հարված չի հասցնի, փոխարենը լրջորեն կազդի գնաճի վրա:

Ռուսական արժույթի կտրուկ արժեզրկման հարցում վստահ են 20 հարցվածներից 17-ը, մեծ մասը կարծում է, որ այն կարժեզրկվի 20 տոկոսով եւ կհասնի մեկ դոլարը 90 ռուբլու: