Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ իշխանությունները պետք է պատրաստ լինեն, որ արտահանվող հումքի ցածր գները կարող են երկար տեւել: Նաւե պետք է պատրաստ լինել հակառուսական պատժամիջոցների երկարատեւությանը, հաղորդում է Gazeta-ն:
«Պետք է պատրաստ լինել այն բանին, որ արտահանվող հումքի գները եւ արտաքին սահմանափակումները կարող են ձգձգվել։ Անհրաժեշտ է առկա բազայի հիման վրա ինքնուրույն հասնել արդյունքի: Ընթացիկ դժվարությունները պետք է խթան հանդիսանան տնտեսության եւ սոցիալական ոլորտի արդյունավետությունը բարձրացնելու համար»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ իշխանությունները հնարավոր են համարում բյուջեի վերանայումը՝ պայմանավորված նավթի գինը 40 դոլարից նվազելու հետ:



























