Մոսկվան կուզեր իմանալ, թե Թուրքիայի նախագահ Թայյիփ Էրդողանն իրոք հրաժարական կտա «Իսլամական պետություն» խմբավորման եւ Թուրքիայի միջեւ նավթի մաքսանենգ առեւտրի մասին Նորվեգիայում տվյալների հրապարակումից հետո: Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:  

«Ինչպես հայտնի է, Ռուսաստանը միջոցներ է ձեռք առնում ահաբեկիչների կողմից նավթի մատակարարման ուղիները փակելու համար: Այս ոլորտում մենք այլ երկրների ակտիվ համագործակցությունն ենք ակնկալում: Ես կուզեի հիշեցնել, որ  վերջերս Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտնել էր, որ պատրաստ է հրաժարական տալ, եթե  ապացուցվի Անկարայի կողմից կամ Անկարայի թողտվության հետեւանքով ահաբեկչական խմբավորման նավթի մատակարարման փաստը…   «Եթե այդ փաստը ապացուցվի, ես չեմ մնա այս աթոռին», — լրագրողներին ասել էր Էրդողանը Փարիզում կլիմայական գագաթնաժողովի շրջանակում: Կուզեինք ուղղակի ճշտել. ի՞նչ նորություն աթոռից», — ճեպազրույցին ասել է Զախարովան: 

Էրդողանի եւ նրա ընտանիքի հասցեին մեղադրանքներ են հնչել Մոսկվայում ՌԴ պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովի հատուկ ճեպազրույցի ընթացքում: Նրա խոսքով, ծայրահեղականները «տարեկան մոտ  2 մլրդ դոլարի եկամուտ են ստանում` այդ միջոցները ծախսելով ամբողջ աշխարհում գրոհայիններ վարձելով, նրանց զենքով, տեխնիկայով զինելով»: Այդ պատճառով ԻՊ-ը, Անտոնովի խոսքով, այդպես պահպանում է  «Սիրիայում եւ Իրաքում  գողացվող նավթի» ենթակառուցվածքը:

Ինչպես իր կողմից նշել է ՌԴ ԶՈՒ-ի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ռուդսկոյը, Թուրքիան ոչ մի կերպ չի խոչընդոտում ԻՊ-ի կողմից նավթի անօրինական մատակարարումներին, հարյուրավոր ավտոցիստեռններ չեն ստուգվում Սիրիայի հետ սահմանին: 

Հետագայում ինքը` Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտնել էր, թե պատրաստ է հրաժարական տալ, եթե ապացուցվի Անկարայի` ԻՊ-ից նավթ գնելու փաստը: