Նոր տարվա նախօրեին գների անհիմն բարձրացում մենք առայժմ չենք նկատում: Այս մասին դեկտեմբերի 24-ին լրագրողներին հայտնել է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:

«Մենք մոնիտորինգ ենք անում այն շուկաներում, որտեղ գերիշխող սուբյեկտներ կան, ու հատուկ ուշադրություն ենք հատկացնում սոցիալական տեսակետից կարեւոր շուկաներին: Եվ այսպես, մենք ամեն օր մոնիտորինգ ենք անում սուպերմարկետներում, իսկ երկու օրը մեկ տեղեկություններ ստանում ձեռնարկություններից: Առայժմ որեւէ խախտում չի հայտնաբերվել: Գների մեջ փոփոխություններ կան, բայց դրանք գնային դավադրության արդյունք համարելու հիմքեր չկան: Գների վրա կարող էին ազդել օբյեկտիվ գործոններ»,- հայտնել է Շաբոյանը: