Նիգերիայի բանակը տեխնիկական հաղթանակ է տարել «Իսլամական պետության Արեւմտաաֆրիկյան նահանգ» (նախկինում «Բոկո Հարամ») ահաբեկչական խմբավորման դեմ: Այս մասին BBC News-ին հայտնել է երկրի նախագահ Մոհամմադու Բուխարին:
Պետության ղեկավարի խոսքով՝ գրոհայիններն այլեւս չեն կարող նախկին ինտենսիվությամբ հարձակումներ իրականացնել իրավապահ մարմինների եւ բնակավայրերի վրա: Բուխարին նաեւ նշել է, որ ահաբեկիչները դեռեւս մնում են Բորնո նահանգի տարածքում, որը ահաբեկիչների հենարանն է, փոխանցում է Lenta-ն:




























