2015 թ. ընթացքում հայ նկարիչները 7 միջազգային ցուցահանդեսների են մասնակցել: Այդ մասին դեկտեմբերի 25-ի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Հայաստանի մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը:
Որպես կարեւոր ձեռքբերում փոխնախարարը նշեց Հայաստանի մասնակցությունը Պեկինի ու Վենետիկի բյենալեներին: «Աշխարհահռչակ Վենետիկյան 56-րդ բյենալեում Հայաստանը առաջին տեղն է զբաղեցրել իր «Հայություն» ծրագրով »,- հիշեցրեց Արթուր Պողոսյանը: 2015 թ. ընթացքում, շարունակեց փոխնախարարը, ֆինանսավորվել է 7 նախագիծ, այդ թվում միջազգային, հանրապետական ու մարզական փառատոններ: «Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում 9 ցուցահանդես է կազմակերպվել, որոնցից հինգը՝ հոբելյանական էին», - նշեց Արթուր Պողոսյանը:



























