Բազալտե մանրաթելերից եւ փքապեռլիտից նորարական նյութերի արտադրությունը կարեւոր է Հայաստանի էներգաարդյունավետության համար: Այս մասին դեկտեմբերի 25-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է քաղաքաշինության նախարար Նարեկ Սագսյանը՝ ամփոփելով 2015թ. արդյունքները:
Նախարարությունը պատրաստվում է մետաղական ամրանի փոխարեն բազալտե ամրանների համար չափանիշներ մշակել: Այդպիսով՝ ներկրվող մետաղական ամրանները հնարավոր է փոխարինել տեղականով: Բացի այդ, բազալտե տարրերը շատ թեթեւ են եւ բարձրացնում են կարծրությունը: Սակայն սկզբի համար այդ հատկությունները պետք է կիրառել գործնականում: Այդ պատճառով նախարարությունը թույլատրել է դրանք օգտագործել ցածր սեյսմիկ ռիսկի գոտում կառուցվող փոքր տների եւ շինարարական ճանապարհների համար: Դրանից հետո նրանց համար նորմատիվներ կմշակվեն:
Պատասխանելով այն հարցին, թե հանդիպումներ անցկացվել են արդյոք «Արագած Պեռլիտ» խոշոր գործարանի սեփականատերերի հետ, Սարգսյանը նշեց. «Պեռլիտը բացառիկ հնարավորություններ ունի: Դա այն ռեսուրսներից մեկն է, որով Հայաստանը կարող է միջազգային շուկա դուրս գալ: Այդ ծրագիրը նույնպես մեր ուշադրության կենտրոնում է»:



























