Հայաստանը բանակցություններ է վարում Qatar Airways ավիաընկերության հետ, որպեսզի վերջինս տեղական շուկա մտնի «Դոհա- Երեւան-Դոհա» չվերթով: Այս մասին դեկտեմբերի 25-ին լրագրողներին հայտնել է Հայաստանի Էկոնոմիկային նախարարության քաղաքացիական ավիացիայի քաղաքականության վարչության պետ Աննա Չոբանյանը:
Նա հիշեցրել է, որ 2015 թ. ընթացքում հայկական շուկա են վերադարձել «Չեխական ավիաուղիները» ու լեհական Lot ավիաընկերությունը, վրացական Georgian Airways-ը, նաեւ սկսել են աշխատել հունական Aegean Airways, իրաքյան Iraqi Airways –ը եւ Al Naser-ը, իրանական Mahan Air-ը, լիբանանյան Middle East Airlines-ը:




























