ՄԱԿ Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը պետք է հետաքննի Թուրքիայից Սիրիա մաքսանենգ ճանապարհով զարինի տարրեր ներկրելու մասին տեղեկությունները: Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Հայտարարության տեքստը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ կայքում, փոխանցում է Gazeta-ն:

Նրա խոսքով՝ հետաքննության արդյունքները պետք է տրամադրեն ՄԱԿ ԱԽ-ին:

«Ենթադրում ենք, որ այդ մասնագիտակցված մեխանիզմը պետք է իր մանդատի համաձայն հանգամանորեն ուսումնասիրի թուրք պատգամավորի տրամադրած տեղեկությունը եւ արդյունքների մասին հայտնի ՄԱԿ ԱԽ-ին,- ասել է Զախարովան: