2015-ին Հայաստանի պետական պաշտոնյաները սկսել են ավելի շատ հանգստանալ սոցիալական փաթեթով: Այդ մասին դեկտեմբերի  25-ին լրագրողներին ասել է Հայաստանի Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:  

Նախարարությունը հետեւում է, որ հնարավոր չարաշահումներն այստեղ նվազագույնի հասցվեն, իսկ ծառայությունների որակն ավելի բարձրանա: 

2015-ի հունվար-սեպտեմբերին պետության հետ համագործակցող 52 տուրօպերատորների ծառայություններից օգտվել է մոտ  100 հազար մարդ   (պետծառայողները եւ նրանց ընտանիքները): Դա մոտավորապես 4,3 տոկոսով ավել է, քան   2014-ի նույն ժամանակահատվածում:

Նշենք, որ տարեկան 132 հազար դրամ (մոտ 275 դոլար, խմբ.) արժողությամբ սոցփաթեթը տրվում է մոտ  120 հազար պետծառայողների եւ կարող է օգտագործվել Հայաստանում կամ Ղարաբաղում հանգստի, հիփոթեքային վարկի մարման, ուսման վարձի վրա:  52 հազար դրամը պարտադիր կերպով ուղարկվում է բուժապահովագրությանը: