Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Երեւանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ներկա է գտնվել «Մեր մեծերի հետքերով» խորագրով մշակութային միջոցառմանը:
Կառավարության ղեկավարը ծանոթացել է միջոցառմանը ներկայացված Երեւանի եւ մարզերի արվեստի դպրոցների լավագույն աշակերտների գեղանկարչական աշխատանքներին, ունկնդրել հանրապետական եւ միջազգային փառատոններում աչքի ընկած երաժշտական դպրոցների շնորհալի աշակերտների կատարումները:
Միջոցառմանը ներկա են եղել հայ մշակույթի ու արվեստի նշանավոր գործիչներ:




































