Դեկտեմբերի 24-ին, ժամը 06.44-ին, ոստիկանության ՊՊԳՎ Մալաթիայի պահպանության բաժնից Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Երեւանի Սվաճյան փողոցի 12/7 հասցեում գործող տոնավաճառում գողություն է կատարվել:
Մեկնած օպերատիվ խումբը տոնավաճառի տանիքից, գողություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկել 56-ամյա Մարտին Մ.-ին, ով խոստովանական բացատրություն է տվել:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա ապակին կոտրել եւ տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է տոնավաճառի հաշվապահության սենյակի չհրկիզվող պահարանն ու գողացել 11.140 դոլար, 2.000.000 դրամ եւ ոսկյա զարդեր:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է քննություն:




























